Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Քսանմեկերորդ դարում զբոսաշրջության ամենատարածված ձևը տարհանումն է

Քսանմեկերորդ դարում զբոսաշրջության ամենատարածված ձևը տարհանումն է
09.01.2025 | 11:16

Թրամփն ուզում է գրավել Կանադան, Գրենլանդիան ու Պանամայի ջրանցքը։ Դրանից հետո կօկուպացնի Յուպիտերի արևմտյան կիսագունդը, Սատուրնի արբանյակները, Մեծ արջի համաստեղությունը ու ամերիկյան մաքսային անցակետ կդնի դրախտի դարպասի մոտ։

Իսկ մինչ էդ... Մինչ էդ՝ շիկացած, հրո ճարակ դարձած Կալիֆոռնիա, որ այրվում է չոր ծղոտի նման, կատաղի, սանձազերծ քամի, որ գերձայնային արագությամբ տարածում է հրդեհը, ու սառցակալած, ձյան տակ թաղված արևելյան ափ։ Դա՝ քարտեզի վրա, իսկ կյանքում՝ մարդիկ, մարդիկ՝ տուն ու տեղ կորցրած, տարհանված մարդիկ, անընթեռնելի դարձած, ջնջված ճակատագրեր, աղետ, աղետ՝ որպես կենսագրություն։

Երեկ ընկերոջս հետ խոսեցի։ Տանը նստած՝ սպասում են տարհանման հրամանի։

Քսանմեկերորդ դարում զբոսաշրջության ամենատարածված ձևը տարհանումն է։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ